«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2003 թվականի N 960-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ, ՄԱՍԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ռազմական տեխնիկայի և մարտական զենքի զինամթերքի, մասերի ու պարագաների տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ռազմական տեխնիկայի և մարտական զենքի զինամթերքի, մասերի ու պարագաների ցանկը, որոնց տեղափոխման համար հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովը տալիս է եզրակացություն` համաձայն N 2 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 8-րդ կետից հանել «և դրանց արտադրության համար կոմպլեկտավորող իրերի» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ, ՄԱՍԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ռազմական տեխնիկայի և մարտական զենքի զինամթերքի, մասերի ու պարագաների (այսուհետ` պահեստամասեր) տեղափոխման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով պահեստամասերի տեղափոխումն իրականացվում է հիմք ընդունելով հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությունը (ձև N 1):
4. Եզրակացությունը տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով պահեստամասերի տեղափոխում կարող են իրականացնել իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):
6. Հայտատուն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով պահեստամասերի տեղափոխման համար եզրակացություն ստանալու նպատակով հանձնաժողով է ներկայացնում`
ա) եզրակացություն ստանալու հայտ (ձև N 2)` նշելով`
իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման, պահեստամասերի պահպանման պահեստի գտնվելու վայրերը (հասցեները),
ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման, պահեստամասերի պահպանման պահեստի գտնվելու վայրերը (հասցեները).
բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը` ներդիրներով.
գ) համապատասխան պայմանագիր, ըստ որի պահեստամասերը պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
դ) պայմանագրով նախատեսված պահեստամասերի ցանկը` նշելով յուրաքանչյուրի քանակը, արժեքը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը:
7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով պահեստամասեր տեղափոխող հայտատուները պատասխանատվություն են կրում ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար:
8. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով պահեստամասերի տեղափոխման համար հայտատուին տրված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ հայտատուների:
9. Եզրակացություն տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը,
բ) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը,
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
10. Եզրակացություն տալու անհիմն մերժումը հայտատուի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, իսկ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Այն պահեստամասերի տեղափոխությունը, որոնց մասին տեղեկությունները պետական կամ ծառայողական գաղտնիք են, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ, ՄԱՍԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ
Գրանցման համարը _________________ |
Տալու ժամկետը ___________________ |
Տրվում է ________________________________________________________ (տեղափոխող կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
Հասցեն _________________________________________________________ |
Հաշվարկային հաշվի համարը _____________________________ |
Գրանցված է ______________________________________________________ (պետական գրանցվող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը և հասցեն) |
Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կարծիքը _______________________________________ |
______________________________________________________________ (մերժման դեպքում նշել պատճառը) |
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող պահեստամասը ____________________________ (նշել արտահանվող |
______________________________________________________________ (ներմուծվող) ապրանքների անվանումները, արժեքը, քանակը. երկիրը, ժամկետները և մաքսային ռեժիմը) |
Հատուկ պահանջներ _________________________________________________ |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻ- ԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _____________ ________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
_____ ____________ 200 թ.
Կ.Տ.
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ, ՄԱՍԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը _____________________________________________________________ |
2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________________ |
3. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (հասցեն) ______________________________________________________________ |
4. ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող պահեստամասը __________________________ (նշել արտահանվող |
_____________________________________________________________ |
5. Պահեստամասերի պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ______________________________________________________________ |
6. Գործունեության տեսակը _____________________________________________ |
Կից ներկայացվող փաստաթղթերը`
ա) կանոնադրության պատճենը,
բ) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,
գ) պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել),
դ) պայմանագիրը կամ դրա պատճենը.
ե)
զ)
Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ`
|
___________________________ |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ, ՄԱՍԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏԱԼԻՍ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքի անվանումը |
Ծանոթա- |
87 1000 000 | Տանկերի և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաների սպառազինությամբ կամ առանց սպառազինության մասեր կամ պարագաներ |
|
90 1310 000 | Հեռաօպտիկական նշանոց` զենքի վրա տեղակայելու համար | |
9305 | Մասեր և պարագաներ` 9301-9304 ապրանքային դիրքերի համար | |
9306 | Ռումբերի, նռնակների, ականների, փամփուշտների, արկերի, այլ զինամթերքի, հրթիռների և մարտական գործողությունների համար համանման միջոցների մասեր |
|
8525; 8526 | Ռազմական նշանակության տեղորոշիչ (լոկացիոն), նավագնացային և հեռակառավարման սարքավորումներ և դրանց կոմպլեկտավորող մասերը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.2009, N 1329-Ն | 13.12.2009, N 960-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|