«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2003 թվականի N 682-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
ա) որոշմամբ հաստատված կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ կարտոֆիլի սերմացուի ներկրման համար բավարար հիմք է առաքող երկրի հավաստագրի առկայությունը».
բ) կարգի 3-րդ կետը «Մաքսային մարմնի» բառերից առաջ լրացնել «Գարու և սպելտայի սերմացուների ներկրման համար» բառերով.
գ) կարգի 4-րդ կետում «3 օրվա» բառերը փոխարինել «2 օրվա» բառերով.
դ) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետի «ա» և «գ» ենթակետերը, 8-րդ կետը, իսկ 9-րդ և 10-րդ կետերից հանել «կարտոֆիլի» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|