Basic information
Number
N 918-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.10.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.10.2010
Effective date
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 918-Ա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՍԱԲԲԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի նախագահ Մ. Սաբբանի գլխավորած պատվիրակության (7 մարդ)` 2010 թվականի սեպտեմբերի 20-24-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 1364100 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 28
Երևան