«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 592-Ն
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 14-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրօգտագործման նպատակով ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը:
2. Մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար էկոլոգիական թողքի չափը հաշվարկվում է յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար բազմամյա դիտարկումների 95 տոկոս ապահովվածության նվազագույն ելքի 75 տոկոսի չափով:
3. Էկոլոգիական թողքերի հաշվարկման համար սույն կարգի 2-րդ կետում նշված եղանակով սահմանված չափերը կիրառելի են մինչև ջրի ազգային ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների սահմանումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2011, N 927-Ն | 21.07.2011, N 592-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|