Գլխավոր տեղեկություն
Համար
N 1280-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1033
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

                21 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1280-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1027-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1027-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության՝ 1,5 հեկտար և քաղաքացիների սեփականության՝ 3,5 հեկտար վարելահողերը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,5 հեկտարը որպես տնամերձ օտարելու, 3,5 հեկտարը՝ խառը կառուցապատման համար՝ համաձայն հավելվածի։

2. Թույլատրել Ձորաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին գյուղատնտեսական գործունեության նպատակով պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 2,0 հեկտար օտարել աճուրդով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հոկտեմբերի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1280-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
 (նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում՝

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

այլ հողեր

2003 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

2.0

2.0

       

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

1.5

1.5

       

Հ

3.5

3.5

       

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

           

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

           

Ջրային հողեր

Ջ

           

Հատուկ նշանակության հողեր

Պ

           
 

        Ընդամենը

 

7.0

7.0

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան