Գլխավոր տեղեկություն
Համար
N 549-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.05/1(525) Հոդ.512
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

8 մայիսի 2003 թվականի N 549-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 698 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 690,6 հեկտարը, որից՝ 73,6 հեկտար վարելահող, մեկ հեկտար խոտհարք, 158 հեկտար արոտ, 458 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 7 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 0,4 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 549-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
 (նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում`

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

բնակավայրերի հողեր

այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության

Գ

 

 

   

 

   
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

 7,0

 7,0

   

 

 

 

Հ

 

 

       

 

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

 

     

 

   
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

             
Ջրային հողեր

Ջ

             
Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

 0,4

 0,4

   

 

   
   Ընդամենը  

7,4

7,4