Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.02/35(270) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2003 թվականի N 668-Ն

ՄԵԾԱՄՈՐԻ, ԳԱՎԱՌԻ, ԵՂԵԳՆԱՁՈՐԻ, ԳՈՐԻՍԻ, ԿԱՊԱՆԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ՄԱՍԻՍԻ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՎ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Մեծամորի, Գավառի, Եղեգնաձորի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Մարտունու, Մասիսի, Նոյեմբերյանի և Վեդու քաղաքապետարաններին «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհի դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման համար իրենց սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 6
Երևան