Գլխավոր տեղեկություն
Համար
N 1957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 1957-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 1465-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 7-րդ կետի`

«ա» ենթակետում «Երևանի ՋԷԿ», «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» և «788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հրազդանի ՋԷԿ», «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3372747700 դրամի» և «788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 437882300 դրամ» բառերով.

«բ» ենթակետում «Երևանի ՋԷԿ» և «60077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հրազդանի ՋԷԿ» և «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով և նույն ենթակետից հանել «և «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության» ու «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության մասով փոխադարձ հաշիվներով ձևակերպելով որպես դեբիտորական պարտք» բառերը.

«գ» ենթակետում «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը փոխարինել «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով.

«դ» ենթակետում «մինչև 2 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» և «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 2 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք 1110000000 դրամ» և «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 23

Երևան