«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2003 թվականի N 1083-Ն
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի սեպտեմբերին կայանալիք՝ Կոտայքի մարզի Զորավանի և Կոտայքի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 167920 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին՝ Կոտայքի մարզի Զորավանի և Կոտայքի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիօգոստոսի 28-ի N 1083-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
N N |
Ծախսերը |
Գումարը |
| ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
այդ թվում՝ |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
15000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
1000 |
| ||
ընդամենը |
52000 | |
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր |
156000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր |
11920 | |
| ||
Ընդամենը |
167920 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |