«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 432-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման կարգը:
2. Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցումը ներառում է հեռահաղորդակցության միջոցների, համակարգերի և ցանցերի տեղադրման, սպասարկման, շահագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման, սպասարկման, շահագործման և վերանորոգման աշխատանքների իրականացումը:
3. Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայություններ կարող են մատուցել այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են համապատասխան լիցենզիա:
4. Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձը`
ա) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով.
բ) իր գործունեությունն իրականացնում է պայմանագրային հիմունքներով.
գ) իր գործունեությունն իրականացնում է նախագծային փաստաթղթերի հիման վրա` հեռահաղորդակցության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին, ստանդարտներին և տեխնիկական նորմերի որակական ցուցանիշներին համապատասխան.
դ) իր գործունեության իրականացման ընթացքում օգտագործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված չափման միջոցներ ու սարքավորումներ.
ե) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնում է լիցենզիայի բնօրինակը.
զ) չի խոչընդոտում իրավասու մարմինների կողմից տեխնիկական ցուցանիշների` օրենքով սահմանված կարգով ստուգմանը:
5. Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայություններ մատուցող անձանց կողմից օգտագործվող Հայաստանի Հանրապետությունում հանրային համակցված, այլ հանրային և գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերում օգտագործվող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները, այդ թվում` վերջնակետային սարքավորումները, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման:
6. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնող լիցենզավորված անձն իրավունք ունի`
ա) ծանոթանալու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակված կամ սահմանված ու բնագավառի գործունեությանն առնչվող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին, ստանալու մեթոդական խորհրդատվություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվելու նրա տեղեկատվական տվյալների բազաներից (շտեմարաններից).
բ) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանն ու ծանոթանալու քննարկվող հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:
7. Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրերի հիման վրա:
Պայմանագրով պետք է նախատեսվեն լիցենզավորված անձի և պատվիրատուի իրավունքները և պարտականությունները, կատարվելիք աշխատանքների արժեքը, ինչպես նաև առաջացած տեխնիկական բնույթի վնասվածքներին և դրանց վերացման ժամկետներին վերաբերող պայմանները:
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված անձինք մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը պահպանում են սույն կարգի պահանջները` վերջինս ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |