Գլխավոր տեղեկություն
Համար
N 2021-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.49
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2021-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 845-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

որոշման 2-րդ կետում՝

ա) «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիներին՝ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար».

բ) «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ռմբակոծության հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների քաղաքացիներին՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

Ընդ որում, անհատույց պետական ֆինանսական աջակցությունն առաջնահերթ տրամադրվում է քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիներին».

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» և «դ» ենթակետերով՝

«գ) տրամադրվող աջակցության սահմանային չափը որոշվում է՝

ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիների համար՝ ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքից, բայց 5 մլն դրամից ոչ ավելի.

ռմբակոծության հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար՝ վերականգնման աշխատանքների նախահաշվի հիման վրա, աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքի մինչև 50 տոկոսը, բայց 2,5 մլն դրամից ոչ ավելի.

դ) աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի համաձայն:

Ընդ որում, վճարումները կատարվում են՝

շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում՝ սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն.

անհատական բնակարանային շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի համաձայն (առանց վարկային մեխանիզմների կիրառման)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 14

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան