Գլխավոր տեղեկություն
Համար
N 367-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.30/32(698).1 Հոդ.385
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 367-Ն

ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՀԱՅԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարված «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» դուստր ձեռնարկության գույքը մասնավորեցնել դասական աճուրդով՝ որպես մեկ ամբողջական միավոր։

2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 1000,0 հազ. դրամ։

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,

բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր։

4. Սահմանել, որ լուծարումից հետո գույքի պահառության համար չվճարված գումարները մեկամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման։

Գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 15
Երևան