Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2003-04.05.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.30/32(698).1 Հոդ.378
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2003 թվականի N 328-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշումը «Հաստատել» բառից առաջ լրացնել «1.» թվով,

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը».

բ) որոշմամբ հաստատված կարգում`

1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները»,

ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի առաջին պարբերությունը և 3-րդ, 7-րդ, 8-րդ ու 9-րդ կետերը,

13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացնում`»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131-րդ և 132-րդ կետերով`

«131. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

132. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերը, կանոնադրությունները ու որակավորման կարգերը հաստատելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների»,

ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը,

N 1 ձևից հանել «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը.

գ) որոշմամբ հաստատված լիցենզիայի ձևից հանել «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. ապրիլի 2
Երևան