«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի երրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման համար օգտագործել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 12 խմբի 08 ենթախմբի «02. Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ» ծրագրի իրականացման համար հատկացված 165000000 դրամ գումարից գնման մրցույթների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում տնտեսված 11518000 դրամը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10000000 դրամ գումար:
բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի`
1-ին բաժնի 4-րդ պարբերությունում «57» թիվը փոխարինել «67» թվով.
2-րդ բաժնի`
1-ին պարբերությունում «57» թիվը փոխարինել «67» թվով, «50» թիվը` «60» թվով.
2-րդ պարբերությունում «50» թիվը փոխարինել «60» թվով, «2 փուլով» բառերը` «3 փուլով» բառերով.
«Երկրորդ փուլ, 2003 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 5 հավելվածում» նախադասությունից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երրորդ փուլ, 2003-2004 թթ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 7 հավելվածում».
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 7 հավելվածով.
«Հավելված N 7 |
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆի ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 10 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Մարզի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Բնակչության մոտավոր թիվը |
Միջոցառումները |
Շիրակ | Վարդաքար | 663 |
|
Հայրենյաց | 667 | ||
Սարատակ | 1390 | ||
Լեռնուտ | 206 | ||
Մեծ Սարիար | 430 | ||
Հովտաշեն | 357 | ||
Լուսաղբյուր | 625 | ||
Ձիթհանքով | 1447 | ||
Փոքրաշեն | 216 | ||
Սարալանջ | 1124 |
3-րդ բաժնի՝
3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Առաջին և երկրորդ փուլերով նախատեսված արբանյակային 50 կայանի և Եղվարդում տեղադրվող նոր 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումներն ըստ տարբերակների ներկայացված են N 6 հավելվածում:
Երրորդ փուլով նախատեսված 10 արբանյակային կայանի համար պահանջվող ներդրումները ներկայացված են N 8 հավելվածում».
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր N 8 հավելվածով.
«Հավելված N 8 |
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ 10 ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
(մլն դրամ) | ||||||||
|
գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի N 3 հավելվածի`
աղյուսակի «Շիրակ» տողում «2» թիվը փոխարինել «12» թվով, «3220» թիվը` «7125» թվով, «Ընդամենը» տողում «57» թիվը փոխարինել «67» թվով, «21931» թիվը` «25836» թվով.
հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էլեկտրամագնիսական բարդ իրավիճակը».
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«III փուլը` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|