Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.07/26(261) Հոդ.414
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 400-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 12-րդ հոդվածի 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի`

ա) 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Բժշկական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների ու պայմանների համապատասխանության դեպքում:

7. Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի մասով`

պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինի ուսումնական հաստատության հիմնական հաստիքային աշխատող,

պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, այդ թվում` նաև յուրաքանչյուր մասնագիտության գծով 3-ը` մասնագիտական առարկաներից,

պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքների թիվը որոշվում է ուսանող-դասախոս հետևյալ հարաբերությամբ` 6 ուսանողին` առնվազն մեկ դասախոս,

հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան ծանրաբեռնվածությունը մեկ աշխատողի հաշվարկով պետք է կազմի 750-800 ժամ,

համաձայն ուսումնական պլանում նշված յուրաքանչյուր առարկայի ժամաքանակի ու ծրագրային խնդիրների` կազմակերպվում է ամբիոն կամ դասընթաց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբիոնը պետք է ունենա առնվազն հինգ դասախոսից բաղկացած պրոֆեսորադասախոսական անձնակազմ.

բ) լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի մասով`

զբաղեցված հիմնական տարածքների ընդհանուր մակերեսի 2/3-ը պետք է հատկացվի տեսական ամբիոններին` մեկ ուսանողին տրամադրելով առնվազն 10-12 քառ. մետր տարածք,

լսարանների ընդհանուր մակերեսը մեկ ուսանողի (տեղի) հաշվարկով պետք է լինի առնվազն մեկ քառ. մետր,

ուսումնական սենյակներում մեկ ուսանողի (տեղի) համար պետք է տրամադրվի առնվազն 1,5 քառ. մետր տարածք,

սպորտային դահլիճների ընդհանուր մակերեսը պետք է կազմի հիմնական տարածքների առնվազն 4 տոկոսը,

բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է ունենան անհրաժեշտ թվով կենդանիներով (շներ, կատուներ, ճագարներ, առնետներ, մկներ, գորտեր և այլն) կենդանանոց (վիվարիում)` ուսումնական և գիտահետազոտական աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար,

բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ունենա գիտահետազոտական կենտրոն (գիտական ստորաբաժանում),

ուսումնական սենյակները պետք է կահավորված լինեն սեղաններով, աթոռներով, պահարաններով, գրատախտակներով և հագեցված լինեն անհրաժեշտ դիդակտիկ նյութերով,

բոլոր ամբիոնները (դասընթացները) պետք է ունենան դասասենյակներ, որտեղ պետք է տեղավորվեն առնվազն 16-17 ուսանողից բաղկացած ուսանողական խմբեր: Տեսական առարկաներ անցնող խմբում ուսանողների թիվը պետք է նախատեսվի 15-16, իսկ կլինիկական առարկաներ անցնող խմբում` 10-12,

ամբիոնները պետք է ունենան սույն կարգով նախատեսված տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն, անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիարաններ, համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ,

բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ ուսումնական լաբորատոր սենյակներ,

ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.

գ) ուսումնամեթոդական ապահովման մասով`

ուսանողների ընդունելությունը պետք է իրականացվի ըստ սահմանված կարգի,

ուսանողների գիտելիքների ստուգումը պետք է իրականացվի հարցման, թեստավորման, ատեստավորման, ստուգարքի և քննության ձևերով,

բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է ունենան կրթական պետական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր,

յուրաքանչյուր ամբիոն, բացի ուսումնական ծրագրերից, պետք է ունենա նաև սահմանված կարգով հաստատված ուսումնամեթոդական ձեռնարկներ և մշակումներ,

ուսումնական սենյակների, կաբինետների և լաբորատորիաների թիվը պետք է համապատասխանի ուսումնական պլաններին.

դ) գրադարանային տեղեկատվական համակարգի մասով`

գրադարանի ընթերցասրահի յուրաքանչյուր տեղի մակերեսը պետք է լինի 2,2 քառ. մետր, անհրաժեշտ է ունենալ տեղեկատվամատենագիտական կատալոգ,

յուրաքանչյուր դասավանդվող առարկայի գծով` 2 ուսանողի պետք է տրամադրվի մեկ դասագիրք,

ամբիոնները պետք է ունենան համակարգչային դասարաններ (տվյալ դասին հաճախող 2-3 ուսանողին` մեկ համակարգիչ), ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում տեղադրված ինտերնետային կապից (առնվազն մեկ կետում) օգտվելու հնարավորություն.

ե) ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի գծով`

տեսական ամբիոնները պետք է տեղակայվեն բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հիմնական տարածքում, իսկ կլինիկական ամբիոնները` լիցենզավորված առողջապահական կազմակերպություններում, որոնց հետ սահմանված կարգով կնքված են պայմանագրեր:

8. Միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի մասով`

ուսումնական հաստատության դասախոսական անձնակազմի որակավորումը պետք է համապատասխանի պաշտոնին և դասավանդվող առարկաներին, որակական չափանիշներին (մանկավարժական ստաժ, պրակտիկ աշխատանքային փորձ, տվյալ առարկայի գծով մասնագիտական որակավորում)` համաձայն կրթական չափորոշիչների,

բաժնի վարիչը պետք է ունենա բժշկական բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ,

ուսումնական հաստատության հիմնական հաստիքային դասախոսների թիվը պետք է կազմի ընդհանուր դասախոսական կազմի 50 տոկոսը,

հիմնական և համատեղությամբ աշխատողների թիվը, նրանց բեռնվածությունը պետք է համապատասխանեն ուսումնական պլաններին,

բ) լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի մասով`

ուսումնական սենյակները և լաբորատորիաները պետք է ապահովված լինեն բնականոն աշխատանքային պայմաններով և համապատասխանեն հետևյալ նորմերին` լսարանների մակերեսը` առնվազն 1,5 քառ. մետր` մեկ ուսանող/տեղի համար, ուսումնական սենյակի մակերեսը` առնվազն 2 քառ. մետր` մեկ ուսանող/տեղի համար,

մեկ ուսանողի համար նախատեսվող ուսումնական ընդհանուր տարածքը պետք է կազմի առնվազն 8 քառ. մետր,

բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է ունենան պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնալաբորատոր բազա, այդ թվում` մարզական տարածքներ (կամ պայմանագիր` մարզական դասընթացները կազմակերպելու համար)` իրավական ակտերով ամրագրված տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածությամբ.

գ) ուսումնամեթոդական ապահովման մասով`

միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանները պետք է համապատասխանեն միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչների պահանջներին,

ուսանողների ընդունելությունը պետք է իրականացվի ըստ սահմանված կարգի,

ընթացիկ քննությունները, պետական ամփոփիչ ատեստավորումը, ուսանողների տեղափոխումը և փոխադրումը պետք է իրականացվեն օրենքով սահմանված կարգով.

դ) գրադարանային տեղեկատվական համակարգի մասով`

ըստ մասնագիտական դասագրքերի թվի` առնվազն յուրաքանչյուր 2 ուսանողի պետք է տրամադրվի մեկ դասագիրք,

անհրաժեշտ է ունենալ տեղեկատվամատենագիտական կատալոգ և դրան հատկացված տարածք` ըստ ուսանողների թվի (մինչև 960 և ավելիի դեպքում` 18-36 քառ. մետր),

անհրաժեշտ է ունենալ գրապահոց (2,5 քառ. մետր` հազար միավոր գիրք ունեցող ֆոնդի համար),

գրադարանային ֆոնդը պետք է համապատասխանի ուսումնական պլաններին և դասավանդվող առարկաների բնույթին,

ընթերցասրահի տեղերի թիվը պետք է համապատասխանի հետևյալ նորմին` մեկ տեղի համար` առնվազն 2 քառ. մետր,

ուսումնական հաստատությունում պետք է լինի առնվազն մեկ համակարգչային դասարան` հագեցված առնվազն 5 համակարգչով.

ե) ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի գծով`

ուսումնական հաստատությունը պետք է ապահովված լինի լիցենզավորված կլինիկական բազաներով (պետք է պայմանագիր ունենա լիցենզավորված բժշկական հաստատության հետ), որոնց հետ սահմանված կարգով կնքված են պայմանագրեր».

բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 9-րդ կետը.

գ) 11-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) տեղեկանքներ` ըստ կրթական ծրագրերի` բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական կադրերի, հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի մասին` համաձայն N 1 ձևի,

միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատության մանկավարժական և դասախոսական կազմի մասին` համաձայն N 2 ձևի,

լաբորատոր բազայի և ուսումնական տարածքների, այդ թվում` կրթական գործունեության իրականացման տարածքների և մարզական բազաներով ապահովվածության մասին` համաձայն N 3 ձևի,

ուսումնամեթոդական ապահովման մասին, այդ թվում` ուսումնամեթոդական փաստաթղթերի` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր,

ուսումնական պլանների մասին` համաձայն N 4 ձևի:

Տեղեկանքներին անհրաժեշտ է կցել`

մասնագիտական ուսումնական պլանը, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերը,

ուսանողների առավելագույն թվի մասին փաստաթուղթը, ուսանողների ընդունելության, ավարտական եզրափակիչ քննությունների հանձնման և դիպլոմային նախագծերի պաշտպանության, տեղափոխման ու փոխադրման կարգերը,

ուսումնական, կլինիկական, մանկավարժական և արտադրական պրակտիկաների բազաներով ապահովման մասին` համաձայն N 5 ձևի, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները,

գրադարանային-տեղեկատվական բազաների մասին, այդ թվում` ուսումնական և տեղեկատվական գրականությամբ ապահովվածության մասին փաստաթղթերը` համաձայն N 6 ձևի.

գրադարանի և մարզական բազաների հետ կնքված պայմանագրերի պատճենները,

հիմնական տարածքի սեփականության (վարձակալության) կամ օգտագործման վկայականի պատճենը,

մանկավարժական կադրերի որակավորումը հաստատող փաստաթղթերը (կրթական դիպլոմի պատճենը),

կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենները».

դ) ուժը կորցրած ճանաչել կարգի 11-րդ կետի «ե» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. ապրիլի 21
Երևան

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական կադրերի, հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի մասին

 

NN
ը/կ

 

Անունը, ազգանունը

 

Որակավորումը

 

Գիտական աստիճանը

 

Գիտական կոչումը

 

Դասավանդվող առարկան

 

Պաշտոնը

 

Հաստիքը

հիմնական աշխատող

համատեղությամբ աշխատող

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

 

 

Ձև 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատության մանկավարժական եվ դասախոսական կազմի մասին

 

NN
ը/կ

 

Անունը, ազգանունը

 

Որակավորումը

 

Մանկա-
վարժա-
կան ստաժը

 

Գիտական աստիճանը

 

Գիտական կոչումը

 

Պաշտոնը

 

Հաստիքը

հիմնական աշխատող

համատեղությամբ աշխատող

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ձև 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

լաբորատոր բազայի եվ ուսումնական տարածքների, այդ թվում` կրթական գործունեության իրականացման տարածքների եվ մարզական բազաներով ապահովվածության մասին

 

NN
ը/կ

Կրթական գործունեություն իրականացնելու համար հատկացվող տարածքը

Տարածքի նկատմամբ իրավունքը
(սեփական, վարձակալական և այլն)

Թիվը
(հատ)

Ընդհանուր
մակերեսը
(քառ. մ)

1.

Լսարաններ,
այդ թվում`

 

 

 

 

դասախոսությունների համար

 

 

 

 

գործնական և սեմինար պարապմունքների համար

 

 

 

2.

Լաբորատորիաներ

 

 

 

3.

Ուսումնական դիդակտիկ նյութերով և սարքավորումներով հագեցված կաբինետներ

 

 

 

4.

Համակարգչային դասարաններ

 

 

 

5.

Գրադարան, այդ թվում`

 

 

 

 

գրապահոց

 

 

 

 

ընթերցասրահներ

 

 

 

6.

Մարզադահլիճներ

 

 

 

7.

Վարչական տարածքներ

 

 

 

8.

Օժանդակ տարածքներ

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ուսումնական պլանի մասին

 

Մասնագիտությունը

Մասնագետի որակավորումը

Ուսուցման ժամկետը

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ (ֆակուլտետի անվանումը)

NN
ը/կ

Առարկայի
անվանումը

Բաշխումն
ըստ
կիսամյակ-
ների

Ընդհանուր
ժամերի
քանակը

այդ թվում`

Բաշխումն ըստ կիսամյակների

քննու-
թյուն

ստու-
գարք

դասա-
խոսու-
թյուն

պրակտիկ
պարապմունք,
սեմինար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսումնական պրակտիկա

Արտադրական պրակտիկա

Պետական
քննություն
(փոխադրական)

Պետական
քննություն
(ավարտական)

պրակտիկայի անվանումը

կիսամյակ

շաբաթ

պրակտիկայի անվանումը

կիսամյակ

շաբաթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NN
ը/կ

Էլեկտիվ առարկաներ

Կիսամյակ

Ժամ

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ձև 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ուսումնական, կլինիկական, մանկավարժական եվ արտադրական պրակտիկաների բազաներով ապահովման մասին

 

Ուսումնական բազա

Կլինիկական բազա

Մանկավարժական բազա

Արտադրական բազա

սեփական

վարձակալական

սեփական

վարձակալական

սեփական

վարձակալական

սեփական

վարձակալական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ձև 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

գրադարանային տեղեկատվական բազաների մասին

 

Գրադարանի ընդհանուր վիճակը (համառոտ նկարագրությունը)

 Գրադարանային ֆոնդի ծավալը

Տեղեկատվական համակարգի վիճակը, համակարգիչների քանակը (համառոտ նկարագրությունը)

ուսումնական գրականություն

մասնագիտական տեղեկատվական գրականության քանակը

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ _________ 200  թ.

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան