Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.10/2(526) Հոդ.328
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2003 թվականի N 261-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ծրագրի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«58.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 19-րդ հոդվածների և «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովում

 

ՀՀ տրանս-
սպորտի և
կապի
նախարա-
րություն

 

2003 թ.
սեպտեմբերի
2-րդ տասն-
օրյակ»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 24
Երևան