Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.307
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 251-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 24-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով «Բնակարանային շինարարություն» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքին՝ ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցության համար նախատեսված հատկացումների՝ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված 12000,0 հազ. դրամ մնացորդը 2003 թվականի բյուջետային տարում ուղղել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգմանը՝ նշված աշխատանքների պատվիրատու ճանաչելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

2. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Վանաձորի Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 10000,0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 251-Ն որոշման

 

Վ Ե Ր Ա Բ Ա Շ Խ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Առաջին եռամ-
սյակ

Առաջին կիսամ-
յակ

Ինն ամիս

Տարի (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը

ենթա-
խումբը

08

02

05. Ոչ աղետի հետեվանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

-

-2500

-6000

-10000


ՀՀ Լոռու մարզպետարան

-

-2500

-6000

-10000

14

06

02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար

 

2500

6000

10000


ՀՀ կառավարություն

 

2500

6000

10000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 251-Ն որոշման

 

Վ Ե Ր Ա Բ Ա Շ Խ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

 

(հազ. դրամ)

Մարզերի, տարածաշրջանների,
օբյեկտների անվանումները

Կապիտալ ներդրումներ
(մլն դրամ)

Գործարկվող հզորությունը

1

2

3

Լոռու մարզ

 

 

I. Բնակարանային

 

 

քաղ. Վանաձոր

 

 

Ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

-10000

 

Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգում

10000

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան