Գլխավոր տեղեկություն
Համար
N 1615-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1093
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1615-Ա

ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «3. Այլ թատրոնների ու համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրով Երևանի քաղաքապետարանին նախատեսված 52296.9 հազ. դրամի բաշխումը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)՝ ըստ առանձին կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1615-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «3. Այլ թատրոնների ու համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրով Երեվանի քաղաքապետարանին նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների

 

Կազմակերպության անվանումը

9 ամիս

Ընդամենը

Ամբողջը

30363.6

52296.9

«Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

14860.0

25594.2

«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

9999.9

17223.4

«Երևան» մշակութային կենտրոն» ՊՓԲԸ

5503.7

9479.3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան