Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.12/67(657) Հոդ.1056
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1310-Ն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման տեղում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի շենքն ու օժանդակ շինությունները (արհեստանոցներ)՝ անհատույց սեփականության իրավունքով որպես նվիրաբերություն հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` Երևանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման տեղում գտնվող շենքի ու օժանդակ շինությունների (արհեստանոցներ) և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տրամադրման համար համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 8
Երևան