Գլխավոր տեղեկություն
Համար
N 1139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.902
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական
Ա. Մելքոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական
Շ. Հովասափյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ, ՀՀ հարկային ծառայության գնդապետ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Ա. Քամալյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 1 վարչության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական
Ա. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ աշխատանքների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 16
Երևան