Basic information
Number
N 1339-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.10.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.10.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.10.2010
Effective date
20.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1339-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1206-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) աղյուսակի 6-րդ` «Բաժանիչ` օպտիկական մուտքի» կետի`

ա. 4-րդ սյունակում «1500» թիվը փոխարինել «15000» թվով,

բ. 5-րդ սյունակում «66800000» թիվը փոխարինել «668000000» թվով.

2) աղյուսակի «Ընդամենը» տողում «3367853000» թիվը փոխարինել «3969053000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 19

 Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation