Basic information
Number
N 1331-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.10.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.10.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.10.2010
Effective date
13.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 7 հոկտեմբերի 2010 թվականի N 1331-Ա 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված մրցույթի արդյունքները՝ «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ120+06-ՊԿ152+73 հատվածի վերականգնում»՝ «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությանը՝ 727,147,970 դրամ պայմանագրային արժեքով և «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ152+73-ՊԿ189+82 հատվածի վերականգնում»՝ «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը՝ 754,597,784 դրամ պայմանագրային արժեքով մրցույթների հաղթողներ ճանաչելու վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 12
Երևան 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation