Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2002-19.06.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.919
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.06.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1302-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման հետևյալ գերակայությունները՝

ա) հայագիտություն,

բ) կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտություններ,

գ) հատուկ նշանակության հետազոտություններ,

դ) տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ե) առաջատար տեխնոլոգիաներ (կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա),

զ) էներգիայի նոր աղբյուրներ,

է) ռիսկի գործոններ և մարդու առողջություն,

ը) նոր նյութեր:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ու Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ իրականացնել գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման, մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ու վերապատրաստման ապահովման միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 26
Երևան