Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1649-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզային ենթակայության մշակույթի տներ ու կենտրոններ պետական հիմնարկները (այսուհետ՝ պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի:

2. Մինչև պետական հիմնարկների՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումն է, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` դահլիճների վարձակալություն և սարքավորումների վարձակալություն.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզպետներին:

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1649-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

Մարզպետարանի և պետական
հիմնարկի անվանումները

Վերակազմակերպված պետական ոչ
առևտրային կազմակերպության
անվանումը

ՀՀ  Սյունիքի մարզպետարան

Կապանի մշակույթի տուն

Կապանի մշակույթի կենտրոն


ՀՀ  Լոռու մարզպետարան

Վանաձորի մշակույթի պալատ

Վանաձորի մշակույթի կենտրոն


ՀՀ  Վայոց ձորի մարզպետարան

Եղեգնաձորի մշակույթի տուն

Եղեգնաձորի մշակույթի կենտրոն


ՀՀ  Կոտայքի մարզպետարան

Կոտայքի մշակույթի կենտրոն

Կոտայքի մշակույթի կենտրոն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան