«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2003 թվականի N 87-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
3. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):
4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքներով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
5. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:
6. Լիցենզավորված անձինք սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում (տարածքում):
7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
8. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:
10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիաները տրվում են մրցույթով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
11. Մրցույթի կազմակերպման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը`
ա) ստեղծում է մրցութային հանձնաժողով, հաստատում դրա կազմը և, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի աշխատանքներում ներգրավում փորձագետների.
բ) կազմակերպում է մրցույթի անցկացման տեղեկությունների նախապատրաստումը և հրապարակումը.
գ) ընդունում է հայտերը մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից (այսուհետ` հավակնորդ), հայտերի ընդունման գրանցամատյանում վարում է ընդունված հայտերի հաշվառում` յուրաքանչյուր հայտին հատկացնելով հերթական համար և նշելով փաստաթղթերի ներկայացման ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամն ու րոպեն).
դ) ստուգում է հավակնորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը.
ե) մրցութային հանձնաժողովին տրամադրում է տեղեկություններ հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունված հայտերի մասին.
զ) հաստատում է մրցույթի արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրությունները.
ժ) կազմակերպում է մրցույթի անցկացման արդյունքների մասին տեղեկատվական հաղորդակցություն և հրապարակում այն.
ը) տրամադրում է լիցենզիա մրցույթի հաղթողին:
Սույն կետի «ա», «բ», «զ» և «ը» ենթակետերում նշված գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար):
Սույն կետում նշված մյուս գործառույթներն իրականացնում է նախարարի հրամանով նշանակված անձը:
12. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) ներկայացուցիչները (որոնցից մեկը հանդիսանում է մրցութային հանձնաժողովի նախագահ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները:
Անհրաժեշտության դեպքում մրցութային հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցական ձայնի իրավունքով նույնպես կարող են ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում:
13. Մրցութային հանձնաժողովը`
ա) ուսումնասիրում է նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ընդունված հայտերի մասին.
բ) ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը.
գ) հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո նախարարության կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա կազմում է հայտերի ընդունման արդյունքների մասին արձանագրություն.
դ) որոշում է ընդունում թույլատրել (կամ մերժել) հավակնորդներին մասնակցել մրցույթին և ձևակերպում է արձանագրություն մրցույթի մասնակիցների վերաբերյալ.
ե) ձևակերպում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
14. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` ձայնի իրավունք ունեցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում ձայնի իրավունք ունեցող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամն ունի մեկ ձայն: Մրցութային հանձնաժողովն իրավասու է լուծելու հանձնաժողովին վերապահված հարցերը, եթե նիստին մասնակցում են ձայնի իրավունք ունեցող անդամների կեսից ավելին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Մրցութային հանձնաժողովի որոշումները, այդ թվում` հայտերի ընդունման արդյունքների, մրցույթի մասնակիցների և մրցույթի արդյունքների մասին, ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում են նիստերին մասնակցող` հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունների ստորագրման ժամանակ հանձնաժողովի անդամները գրավոր արտահայտում են իրենց կարծիքը` նշագրելով «կողմ» կամ «դեմ» բառերը:
15. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 3 հազար օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:
16. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է ներառի`
ա) լիցենզավորման ենթակա գործունեությունը.
բ) լիցենզիայի գործողության պայմանները.
գ) մրցույթին մասնակցելու հայտերի ձևը.
դ) հայտերի ընդունման ժամկետները.
ե) հայտերի և կից փաստաթղթերի ընդունման հասցեն` նշելով հարկը, աշխատասենյակը, հեռախոսահամարը և փաստաթղթերի ընդունման ժամերը.
զ) մրցույթին մասնակցելու համար հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ձևակերպման պահանջները.
է) մրցույթի արդյունքների ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը,
ը) մրցութային հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարները.
թ) մրցույթի հաղթողի ճանաչման կարգը.
ժ) մրցույթին մասնակցելու արդյունքների մասին հավակնորդներին տեղեկացնելու միջոցը:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
18. Մրցույթին մասնակցելու հայտի ձևը հաստատում է նախարարը: Հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումն սկսվում է հրապարակված տեղեկատվության մեջ նշված ամսաթվից և իրականացվում է ոչ պակաս, քան 25 օրվա ընթացքում:
19. Հավակնորդն իրավունք ունի հետ կանչելու գրանցված հայտը` մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:
20. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հայտին կից ներկայացնում են`
ա) հիմնադիր փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերը` պետական գրանցման վկայականի պատճենը.
բ) գործունեության նախագիծը, որի վերաբերյալ պահանջները սահմանում է նախարարը` համաձայն «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի:
Հայտին կցվում է գրություն` հավակնորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկով` 2 օրինակից: Օրինակներից մեկի վրա նշագրվում է հայտի համարը, որը տրվել է նրան սույն կարգի 11-րդ կետի «գ» ենթակետի համաձայն:
21. Եթե մրցույթին մասնակցելու հայտը տրվում է հավակնորդի ներկայացուցչի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը, որը հաստատում է հավակնորդի անունից գործելու նրա իրավունքը:
22. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվության մեջ նշված հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված` մրցույթին մասնակցելու հայտերը և կից փաստաթղթերը չեն ընդունվում: Հաշվառման թերթի վրա կատարվում է նշագրում հայտի ընդունումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառը: Նշագրումը կատարում է փաստաթղթերն ընդունող և գրանցող անձը:
Նշված հայտերը և կից փաստաթղթերը հաշվառման թերթի հետ միասին նույն օրը վերադարձվում են հավակնորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին` ստացականով, կամ ուղարկվում է փոստով պատվիրված գրությամբ:
23. Հավակնորդը չի կարող մասնակցել մրցույթին, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) հայտը ներկայացրել է լիազորություններ չունեցող անձը.
գ) փաստաթղթերը ներկայացված են սույն կարգի պահանջների խախտումով:
Այլ հիմքերով մրցույթին մասնակցելու թույլտվության մերժումն արգելվում է:
24. Նախարարությունը պարտավոր է ապահովել մրցույթին մասնակցելու հավակնորդների կողմից ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի պահպանումը, ինչպես նաև հայտ ներկայացրած անձանց մասին տեղեկատվության և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակության գաղտնիությունը:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
25. Մրցութային հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո կազմում է հայտերի ընդունման-մերժման արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են մրցութային հանձնաժողովի կազմը և նիստին մասնակցող հանձնաժողովի անդամները, մրցույթի մասնակից հավակնորդները, ինչպես նաև հայտարարված մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող (մերժված) հավակնորդների մասին տեղեկատվությունը:
26. Սույն կարգի 25-րդ կետում նշված արձանագրության հիման վրա մրցութային հանձնաժողովի որոշմամբ հավակնորդներին թույլատրվում է մասնակցել մրցույթին:
27. Հավակնորդը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ` մրցութային հանձնաժողովի անդամների կողմից համապատասխան որոշման ընդունման պահից:
28. Այն հավակնորդներին, որոնց մերժվել է մասնակցել մրցույթին, 5-օրյա ժամկետում պատվիրված գրությամբ ուղարկվում է արձանագրությունից քաղվածքը:
Մրցույթին մասնակցելու մերժման որոշումները բողոքարկվում են օրենքով սահմանված կարգով:
29. Մեկ հայտի առկայության դեպքում մրցույթը համարվում է կայացած:
30. Մրցութային հանձնաժողովի նախագահը մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հանձնաժողովի անդամների և մրցույթի մասնակիցների ներկայությամբ բացում է փաստաթղթերի փաթեթները` ըստ գրանցման հերթականության:
31. Մրցութային հանձնաժողովի անդամները, ներկայացված գործունեության նախագծերի քննարկման արդյունքների համաձայն, քվեարկությամբ որոշում են մրցույթի հաղթողին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
32. Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է նիստին մասնակցող անդամների կողմից և նույն օրը ներկայացվում նախարարի հաստատմանը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
ա) նիստին մասնակցող մրցութային հանձնաժողովի անդամների ցանկը,
բ) մրցույթի մասնակիցների ցանկը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը հաստատում է նախարարը` ոչ ուշ, քան մրցութային հանձնաժողովի անդամների կողմից այն ստորագրվելուց 2 օր հետո:
Մրցույթի արդյունքների մասին որոշումն ուժի մեջ է մտնում նախարարի կողմից հաստատվելու պահից:
33. Մրցույթի մասնակցին հաղթող ճանաչելու մասին ծանուցումը տրամադրվում է հաղթողին ստացականով կամ ուղարկվում է փոստով պատվիրված նամակով` ոչ ուշ, քան մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը հաստատվելուց 2 օր հետո:
34. Նախարարությունը մրցույթի արդյունքների մասին արձանագրության հաստատման օրվանից 15-օրյա ժամկետում մրցույթի արդյունքների մասին տեղեկությունը հրապարակում է այն զանգվածային լրատվության միջոցներով, որոնցում հրապարակվել է մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը:
35. Մրցույթի արդյունքների վերաբերյալ վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
36. Մրցույթի հաղթողի լիցենզիան ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
37. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
կանոնադրության պատճենը,
պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
«Պետական տուրքի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,
մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
38. Ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակներն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) պետական գրանցման վկայականի պատճենը,
«Պետական տուրքի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,
մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
39. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքերում:
40. Հայտատուն լիցենզիայի հայտի մերժման դեպքում իրավունք ունի լիցենզիա ստանալու համար ներկայացնելու նոր հայտ` սույն կարգին համապատասխան:
41. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
VII. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
42. Լիցենզավորված անձինք, սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակն իրականացնելիս, պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև շինարարական նորմերը և կանոնները` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ութերորդ մասի:
43. Լիցենզավորված անձինք սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ պարտավոր են պահպանել սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները:
VIII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
44. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
IX. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
45. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման ու հեռահաղորդակցության կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N
Տրվում է |
_______________________________________________________ |
Գործունեության իրականացման վայրը _______________________
Լիցենզիայի գործողության ժամկետը _______________________
Լիցենզիան տալու ամսաթիվը ______________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
______________ |
_______________ |
Կ. Տ. |
____ ____________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2006, N 121-Ն | 02.03.2006, N 87-Ն | |
03.11.2004, N 1464-Ն | 04.11.2004, N 87-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|