Գլխավոր տեղեկություն
Համար
N 1613-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1092
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1613-Ն

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1086-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝

ա) թ. 705 պարենային խանութի տարածքը (քաղ. Երևան, Նորքի 1-ին զանգվ., 95/96 շենք (Գայի 4), զբաղեցրած ընդհանուր մակերեսը` 565.40 քառ. մ).

բ) թ. 181 խանութի տարածքը (քաղ. Երևան, Հ. Քոչարի 27, զբաղեցրած ընդհանուր մակերեսը` 122.63 քառ. մ):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնումը «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝

ա) տարածքի վերանորոգման համար տրամադրվելիք 50000 ԱՄՆ-ի դոլարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների վերանորոգման աշխատանքների կատարումը և կազմակերպության տեղափոխումն այդ տարածք.

բ) հաշվապահական ձևակերպումների ժամանակ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված տարածքի հաշվեկշռային արժեքն ընդունել 6326050 դրամ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցնելու մասին» N 1086-Ն որոշմամբ հաստատված վաճառքի նվազագույն գնին.

գ) հաշվապահական ձևակերպումների ժամանակ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված տարածքի հաշվեկշռային արժեքն ընդունել 1661000 դրամ։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցնելու մասին» N 1086-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված՝ ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների ցանկի 494-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «(առանց տարածքի)» բառերով, իսկ նույն տողի 7-րդ սյունակում «6326050» թիվը փոխարինել «26400» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան