Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1043
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում՝

ա) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները՝ մաքսային հայտարարագրի հակառակ կողմում կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը՝ այն հաստատելով անձնական կնիքով».

բ) 21-րդ կետում «օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.

դ) 32-րդ կետում «օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 20
Երևան