Գլխավոր տեղեկություն
Համար
N 1536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1034
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1536-Ն

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ անհուսալի ճանաչված պարտքի պահանջի իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) ապահովել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպումը` «Արաբկիր» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միացնելու ձևով.

բ) հաստատել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաև միացող ընկերության արժեթղթերի փոխարկման կարգը միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասերի` նախատեսելով, որ`

միացման հետևանքով ընդլայնված ընկերությունում առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է կատարվի 100 միլիոն դրամի չափով ներդրում.

միացման հետևանքով ընդլայնված ընկերությունը մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական պատվերի գծով ունեցած դեբիտորական պարտքերն ստանալու պահանջ չի ներկայացնելու,

միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրական կապիտալի չափը պետք է սահմանվի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների և «Արաբկիր» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատված կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքների հանրագումարի չափով,

վերակազմակերպվող ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը) միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասերի փոխարկման ժամանակ վերակազմակերպվող ընկերությունների յուրաքանչյուր բաժնետիրոջը (մասնակցին) հասանելիք` միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասերի քանակը որոշել հետևյալ բանաձևերով`

 

«Հանրապետական մանկական
կլինիկական հիվանդանոց» փակ
բաժնետիրական ընկերության
մասնակիցների համար`

«Արաբկիր» բժշկական կենտրոն»
սահմանափակ պատասխանա-
տվությամբ ընկերության
մասնակիցների համար`


Բj

Փա

 x 100 %

 Ըկ 


Բj

Սա

 x Sj

 Ըկ 

 

որտեղ`

Բj-ն` կոնկրետ բաժնետիրոջը ընդլայնված ընկերության բաժնեմասերի հասանելիք քանակն է` տոկոսային արտահայտությամբ,

Սա-ն` վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է,

Ըկ-ն` միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրական կապիտալի չափն է,

Sj-ն` վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնկրետ մասնակցի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության չափն է` տոկոսային արտահայտությամբ,

Փա-ն` վերակազմակերպվող փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում ապահովել վերակազմակերպվող «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Արաբկիր» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան