«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2159-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության կոչումների շնորհման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության կոչումների շնորհման և կանոնակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության կոչումները ոստիկանության ծառայողին շնորհվում են հերթականությամբ, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչմանը համապատասխան՝ սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Բացառություն են կազմում ոստիկանության ծառայողին արտահերթ՝ խրախուսման կարգով (այսուհետ՝ արտահերթ) կոչում շնորհելու դեպքերը:
3. Ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ընդունվող և ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնին նշանակվող՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի «շարքային» կամ «եֆրեյտոր» կոչում ունեցող քաղաքացուն: Ոստիկանության կրտսեր խմբի մյուս կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան՝ անկախ ոստիկանության կոնկրետ պաշտոնի համար սահմանված ոստիկանության կոչումից:
4. Քաղաքացուն ոստիկանությունում ծառայության կրտսեր կամ ավագ խմբերի պաշտոնների նշանակման հրամանով միաժամանակ շնորհվում է ոստիկանության կրտսեր կամ ավագ խմբերի կոչում:
5. Նախկինում ոստիկանությունում ծառայած անձանց՝ ոստիկանությունում կրկին ծառայության ընդունելիս և ոստիկանության կրտսեր կամ ավագ խմբերի պաշտոններում նշանակելիս, շնորհվում է նախկինում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում գտնվելու ժամանակահատվածում չի շնորհվել զինվորական ավելի բարձր կոչում:
6. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և ոստիկանությունում ծառայության վերականգնված ծառայողի նախկինում ունեցած կոչումը վերականգնվում է, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակելու հետ մեկտեղ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումին:
7. Ոստիկանության ինքնուրույն բաժնի պետը կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ստորաբաժանման ղեկավարը, վերադասության կարգով, վարչության պետին կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ղեկավարին է ներկայացնում ոստիկանության կրտսեր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ոստիկանության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու վերաբերյալ ներկայացման թերթը (ձևը կցվում է):
8. Ոստիկանության ծառայողին ոստիկանության հերթական կոչում շնորհելու ներկայացման թերթը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացվում ոստիկանության կոչումներով ծառայության համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ:
9. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են ոստիկանության ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Արտահերթ կոչման ներկայացվող ոստիկանության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կոնկրետ կատարված աշխատանքների և ձեռք բերված ցուցանիշների մասին:
10. Ոստիկանության վարչության պետը ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ոստիկանության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու վերաբերյալ ներկայացման թերթն ուղարկում է ոստիկանության կադրային ստորաբաժանում, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում եղած տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում կոչում շնորհելու համար խոչընդոտների (օրենքով սահմանված կարգով հետաձգված ատեստավորում, կարգապահական տույժ, ծառայողական քննություն և քրեական հետապնդում) առկայությունը:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու հանգամանքը, անհրաժեշտության դեպքում, ստուգվում է նաև Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցով:
Խոչընդոտների առկայության դեպքում ոստիկանության կադրային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված գրությամբ ներկայացման թերթը 10-օրյա ժամկետում վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Կոչումների հետաձգման պատճառները վերանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում:
Ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի ղեկավարի ստորագրմանը:
11. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու ներկայացման թերթը ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից ներկայացվում է տվյալ ծառայության ոլորտն սպասարկող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալին՝ համաձայնեցման համար:
12. Ոստիկանության կրտսեր, ավագ և գլխավոր խմբերի կոչումների շնորհման հրամանի վերնագրում նշվում է՝ «Ոստիկանության ծառայողին (ծառայողներին) հերթական (արտահերթ) կոչում շնորհելու մասին»:
13. Ոստիկանությունում ավագ խմբի պաշտոնների ծառայության նշանակելիս քաղաքացուն շնորհվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած զինվորական սպայական կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:
14. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ավագ խմբի պաշտոնների ծառայության նշանակելիս շնորհվում է ունեցած հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին հավասարեցված ոստիկանության կոչում:
15. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունների և հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար ոստիկանության ծառայողին կարող է շնորհվել ոստիկանության արտահերթ կոչում:
Ոստիկանության ծառայողին արտահերթ կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ՝ տվյալ կոչումով սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականություններն անբասիր կատարելու դեպքերում արտահերթ կոչում շնորհվում է անկախ նախկինում շնորհված արտահերթ կոչումից և սահմանված ժամկետից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կարող է, իր լիազորության սահմաններում, զբաղեցրած պաշտոնին համապատասխանող կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհել դրական բնութագիր ունեցող աշխատողներին, որոնց հերթական կոչումի սահմանված ժամկետը կրկնակի անգամ լրացել է:
16. Ոստիկանության կառուցվածքի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում ոստիկանության կադրային ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների վերաբերյալ՝ կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին:
Ոստիկանության ծառայողին համապատասխան կադրային ստորաբաժանումը ծանոթացնում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ գրությանը, որը ոստիկանության ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:
17. Ծառայողի ոստիկանության կոչումը մեկ աստիճան իջեցնելու դեպքում ոստիկանության կառուցվածքի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը լրացնում է ներկայացման թերթ և հայտարարված կարգապահական տույժի մեկ տարին լրանալուց 20 օր առաջ ներկայացնում է հերթական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին, եթե այդ ժամանակահատվածում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված խոչընդոտներ չեն առաջացել:
18. Ոստիկանության ծառայողին ոստիկանության հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս ոստիկանության իջեցված կոչումով ժամանակահատվածը չի հաշվարկվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Կոչումը շնորհված է |
Պաշտոնով |
նախատեսված
ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի կոչումը |
ոստիկանության |
__________________ 200 թ.
N_____________ Ա հրամանով |
______________________
______________________ |
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(ոստիկանության կոչում շնորհելու)
__________________________________ ոստիկանության կոչում շնորհելու
Ում ________________________ անձնագրի համարը _________________
1. Պաշտոնը _________________________________________________ _________________________________________________________ (զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)
2. Ծննդյան թիվը _______________
3. Ազգությունը ________________
4. Կրթությունը ________________ __________________________________________________________ (երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել) __________________________________________________________ (երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել) __________________________________________________________
5. Ծառայությունը զինված ուժերում ________________________________ __________________________________________________________ (նշել ընդմիջումները)
6. Ծառայությունը անվտանգության մարմիններում (զորքերում), ոստիկանությունում, պետական այլ մարմիններում, որտեղ նախատեսված է դասային աստիճան կամ հատուկ կոչում __________________________________________________________ __________________________________________________________
7. Նախորդ զինվորական (հատուկ) կոչումը կամ դասային աստիճանը շնորհելու հրամանը __________________________________________________________ (հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը) |
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
Պետ (հրամանատար)՝ _______________________________________ (պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
______ _________ 200 թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
_________________________________________________________ (պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
______ _________ 200 թ.
_________________________________________________________
Կադրային ստորաբաժանման ղեկավարի կարծիքը:
_________________________________________________________ (պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
______ _________ 200 թ.
________________________________________________________ (պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
_______ ________ 200 թ.
________________________________________________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2023, N 1475-Ն | 10.09.2023, N 2159-Ն | |
02.07.2020, N 1097-Ն | 07.07.2020, N 2159-Ն | |
08.06.2017, N 620-Ն | 26.06.2017, N 2159-Ն | |
01.06.2005, N 721-Ն | 07.07.2005, N 2159-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|