Գլխավոր տեղեկություն
Համար
N 2157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2003-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.05/45(569) Հոդ.138
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2157-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական հիմնարկը (այսուհետ՝ պետական հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն):

2. Մինչև պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը` պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշվի հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկի տնօրինության` 21900,2 հազ. դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Պետական հիմնարկի տնօրինության՝ 37381.8 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան կրթական և մշակութային գործունեության, հանրակրթության հիմքի վրա նախնական և միջին մասնագիտական երաժշտական կրթության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպության կրթական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 16

Երևան