Գլխավոր տեղեկություն
Համար
N 2140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2003-29.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել ասպիրանտուրայի ավարտական կուրսի զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ատենախոսության պաշտպանության օրվա նշանակումը մինչև ասպիրանտուրան ավարտելը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ատենախոսության հաստատումը՝ պաշտպանելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունը (այսուհետ՝ ատենախոսություն) պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած կամ ասպիրանտուրան ավարտած ու համապատասխան ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը:

2. Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ատենախոսության պաշտպանության օրվանից 2 ամիս հետո:

3. Ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հայտարարված զորակոչի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2022, N 534-Ն 23.04.2022, N 2140-Ն
27.08.2020, N 1394-Ն 29.08.2020, N 2140-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան