Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1003
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1253-Ն

ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ ու 104-րդ հոդվածներին համապատասխան Երևանի «Էրեբունի» օդանավակայանի վերակառուցման և ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքին հարող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները՝ Երևանի Շենգավիթ թաղային համայնքի վարչական սահմանում՝ 21.95 հեկտար, և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի վարչական սահմանում՝ 5.8 հեկտար՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Երևանի քաղաքապետին՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու մասին.

բ) ապահովել օտարման գոտիների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներում.

գ) օտարման գոտիների տարածքներում՝ լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.

դ) սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված հողամասերի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան հողամասերը պետության կարիքների համար վերցնելուց հետո դրանք սահմանված կարգով ընդգրկվում են հատուկ նշանակության հողերի դասակարգման մեջ և տրամադրվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ անհատույց օգտագործման իրավունքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1253-Ն որոշման


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՂԱՏԱՐԱԾՔ
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան