«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2002 թվականի N 1345-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 5721,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 5646,2 հեկտարը, որից՝ 370,4 հեկտար վարելահող, 10 հեկտար խոտհարք, 2427,4 հեկտար արոտ, 2838,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 48 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 43 հեկտարը՝ անհատույց, 2 հեկտարը՝ աճուրդով օտարելու և 3 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար.
գ) 3 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների կառուցման համար.
դ) 1,74 հեկտար այլ հողեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում՝ 0,24 հեկտարը՝ էլեկտրահիդրոկայանի կառուցման, իսկ 1,5 հեկտարը՝ աղբավայրի համար.
ե) 21 հեկտար արոտը՝ ջրային հողերի կատեգորիա՝ ջրամբարի կառուցման համար.
զ) 2 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանոցի ընդլայնման համար։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և հողամաս ստացողների պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | |||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | ան- տառ |
այլ հողեր | ||||
2002 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | |||||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 22.0 | 22.0 | ||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 3.0 | 3.0 | ||||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների | Կ | 1.74 | 1.74 | ||||||
Ջրային հողեր | Ջ | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
ընդամենը | 26.74 | 22.0 | 3.0 | 1.74 | |||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | |||||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 26.0 | 26.0 | ||||||
Հ | 3.0 | 3.0 | |||||||
Հատուկ նշանակության հողեր | Ն | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 2.0 | 2.0 | ||||||
Ջրային հողեր | Ջ | 21.0 | 21.0 | ||||||
ընդամենը | 49.0 | 26.0 | 23.0 | ||||||
Ընդամենը | 75.74 | 48.0 | 26.0 | 1.74 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|