Գլխավոր տեղեկություն
Համար
N 2071-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2003-01.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 2071-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ կետերով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 10-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը: Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

2. Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

4. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:

6. Արգելվում են լիցենզիան այլ անձանց օգտագործման տալը, օտարելը կամ գրավադրելը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում դադարեցնելու հարցերը քննում և համապատասխան որոշումներ ընդունում է միայն լիցենզավորող մարմինը:

8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, գործողության ժամկետները երկարաձգելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:

9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

10. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

11. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրամասերում պահպանել բնապահպանական, սանիտարական նորմերը և կանոնները, անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության պահանջները` ապահովելով սույն կարգով ու այլ իրավական ակտերով սահմանված անվտանգության պարտադիր պահանջների և պայմանների կատարումը:

 

II. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա`

ա) բնապահպանական, սանիտարական նորմերին ու կանոններին, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների պահման` իր տրամադրության տակ գտնվող պահեստներ,

բ) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս,

գ) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

13. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

կազմակերպական - իրավական ձևը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

անհատ ձեռնարկատերերը`

անունը, ազգանունը,

բնակության ու գործունեության իրականացման վայրերը.

բ) իրավաբանական անձը` կանոնադրության ու պետական գրանցման վկայականի պատճենները և հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը և հարկ վճարողի հաշվառման համարը.

գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).

զ) արտադրության մեջ ընդգրկված ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.

է) ֆիզիկական անձի առողջության մասին բժշկական եզրակացությունը.

ը) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.

թ) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.

ժ) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

 

III. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

դ) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

15. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել ու դադարեցվել, եթե խախտվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները:

16. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

17. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության իրականացման համար պարտադիր պահանջների կամ պայմանների և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

18. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված կարգով լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

պրն ________________________________

 

___________________________________ (հայտատուի անվանումը, (անունը, ազգանունը)

___________________________________(կազմակերպական-իրավական ձևը)

  ___________________________________ (գտնվելու վայրը, հասցեն)

___________________________________ (հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա 

______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)

__________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացվում են`

 

1. ________________________________________________________________

2. ________________________________________________________________

3. ________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

____ __________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Պահեստի անվանումը և տեսակը

Պահեստի տարողությունը

Պահեստի շահագործման
թույլտվության ժամկետը

Պահեստի գտնվելու
վայրը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Անունը,
ազգանունը

Զբաղեցրած
պաշտոնը

Կրթությունը,
մասնագիտությունը

Տվյալ բնագավառում
աշխատանքի ստաժը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

           
           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

           
           
           
           
           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Պ Ն Ս Ա  N

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________

Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) _____________________________ _________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________

Գործունեության տեսակը _________________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________

 

 

Հայաստանի Հանրապետության 

վարչապետ

________________
(ստորագրությունը)

_________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Տրված է ____ _____________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան