Գլխավոր տեղեկություն
Համար
N 1296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.913
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2002 թվականի N 1296-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 520 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կարգում՝

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմնի կողմից արգելանքը կիրառվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունն ապահովելու նպատակով՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում՝ յուրաքանչյուր պահանջով».

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել նաև այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա».

գ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Արգելանք դրվում է չկատարված հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն».

դ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշումը պահպանում է իր ուժը՝ մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դրվելու մասին որոշման ընդունումը».

ե) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դատարանի վճռի կամ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինը կատարողական թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ հայցի ապահովման դեպքում՝ անհապաղ դատական ակտերի հարկադիր կատարման մարմիններ է ներկայացնում կատարողական թերթը և արգելանքի վերցված գույքի ցանկը, գույքի բացակայության կամ անբավարարության մասին արձանագրությունները, արգելանք դնելու մասին որոշումը, հարկ վճարողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և այլ փաստաթղթեր».

զ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար».

է) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով՝ օրենքով սահմանված կարգով».

ը) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Նույն հարկ վճարողի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով».

թ) հանել 31-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 27
Երևան