«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 630-Ն
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 24-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
NN ը/կ |
Գնման ենթակա ձկնատեսակները | Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը |
Աշխատանքի ծավալը (հատ) |
Միավորի գինը (դրամ) |
Ֆինանսավորման ծավալը | ||
1-ին կիսամյակ |
9 ամիս | տարի | |||||
1. | Կողակ ձկան թրթուրներ | 2003 թ. հունիս-հուլիս | 2500000,0 | 0,2 | 500,0 | 500,0 | 500,0 |
2. | Կողակի մանրաձուկ (1,5 գ քաշով) | 2003 թ. նոյեմբեր | 105000,0 | 5 | 90,0 | 240,0 | 525,0 |
3. | Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի) | 2003 թ. նոյեմբեր | 20250,0 | 80 | 259,0 | 679,8 | 1620,0 |
4. | Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) | 2003 թ. նոյեմբեր | 105000,0 | 70 | 1150,0 | 3078,0 | 7350,0 |
Ընդամենը | 1999,0 | 4497,8 | 9995,0 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|