«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 319 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 406 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 505 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 24 Երևան
Ա. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|