Գլխավոր տեղեկություն
Համար
N 2019-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2003-29.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45) Հոդ.47
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2015

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2019-Ն

 

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեության կարգավորման մասին» N 115 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից դրա գործողությունը տարածվում է լիցենզիա ստանալու համար նախկինում դիմած անձանց վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2019-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց կողմից բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջների:

2. Սույն կարգով չեն կարգավորվում աշխատանքի, արժութային և ֆոնդային բորսաների, ինչպես նաև այլ մասնագիտացված բորսաների ֆոնդային բաժինների ու բաժանմունքների գործունեության կազմակերպման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

3. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության իրականացման համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվում կամ գրավոր մերժվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

6. Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ անկախ նրան լիցենզիան հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

7. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանության դեպքում:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ լիցենզավորող հանձնաժողով), որն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու իր գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների դրույթներով և գործում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

9. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու):

10. Հայտատուն լիցենզավորման նպատակով՝ օրենքի համաձայն ներկայացնում է՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ ( ձևը կցվում է)՝ նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրը (վայրերը), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

գ) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) տնօրենի կրթության վկայականի պատճենը:

11. Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացվում է փաստաթղթերի ստացման օրվանից 10 օրվա ընթացքում:

12. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին տեղեկացվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով և սույն կարգով նախատեսված են այլ դեպքեր:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում, լիցենզիան վերաձևակերպվում, դրա գործողությունը կասեցվում և դադարեցվում են ու լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով և սույն կարգի դրույթների համաձայն:

15. Ապրանքային բորսային ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են՝

սակարկությունների կազմակերպման համար՝ առնվազն 150 քառ. մետր մակերես ունեցող տարածք,

առնվազն 50 քառ. մետր մակերես ունեցող պահեստ,

կապի անհրաժեշտ միջոցներ (հեռախոս, ֆաքս, ինտերնետ),

դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ չհրկիզվող պահարաններ, դրամաստուգիչ (դետեկտոր) և դրամահաշվիչ սարքավորումներ:

16. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

ա) «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում,

բ) եթե չեն ապահովվում լիցենզիայում նշված պայմանները,

գ) եթե խախտվում են սույն կարգի պահանջները,

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

17. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը 5-օրյա ժամկետում ուղարկվում է լիցենզավորված անձին:

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման

նախարարության բորսային (ոչ ֆոնդային)

առևտրի կազմակերպման գործունեության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ___________________

        (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________ -ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _______________________

____________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը _____________________________________

____________________________________________________________

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը ___________________________________

 

Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) _________________

___________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը՝

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական գրանցման վկայականի պատճենը

3. Տեղեկանք տեխնիկական հագեցվածության մասին

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ՝ ____________________________________________

                (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ ___________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2019-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  0 0 0 0

 

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գործունեության տեսակը _______________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________

_______________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

____________

(ստորագրությունը)

_____________

(անունը, ազգանունը)

 

_______ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան