«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1383-Ա
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի արդյունավետ շահագործման ու դրա հիմնանորոգման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը նվիրաբերել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ապահովել նշված մասնաշենքի նվիրաբերության պայմանագրի՝ սահմանված կարգով կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում ճշտել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողատարածքի սահմանները և ապահովել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի ու դրան հարակից հողատարածքի նկատմամբ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի օգտագործման իրավունքների պետական գրանցումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին շենք հանձնելու մասին» N 777 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|