Գլխավոր տեղեկություն
Համար
N 1360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.950
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1360-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 17.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համար նախատեսված հատկացումների սահմաններում իրականացվող մշակութային միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մշակութային միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1360-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Մարզպետարանի անվանումը Միջոցառման անվանումը Գումարը
(հազ. դրամ)
1 2 3
ՀՀ Արագածոտնի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. ՀՀ անկախության տարելիցին նվիրված հանդիսություն
2. «Վ. Պետրոսյան - 70» հոբելյանական միջոցառում
1983.0
ՀՀ Արարատի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. Տոնակատարություններ
2. Թատերականացված միջոցառումներ
3. Փառատոներ
4. Սպորտային միջոցառումներ
5. Երիտասարդական միջոցառումներ
1742.0
ՀՀ Արմավիրի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներ
839.4
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. Շուշիի ազատագրման 10-րդ տարելիցին նվիրված բռնցքամարտի մարզային հուշամրցաշար
2. «Ֆ. Դովլաթյան-75» հոբելյանական միջոցառում
3. Գավառի մշակույթի օրերը Ճամբարակ քաղաքում
4. «Բերքի տոն» մարզային տոնախմբություն
1035.0
ՀՀ Լոռու մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. «Ուսանողական գարուն» մարզային փառատոն
2. Երգի-պարի մարզային փառատոն՝ «Հայկական ժողովրդական նվագարաններ»
1900.0
ՀՀ Կոտայքի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. Տյառնընդառաջի տոնախմբություն
2. Մարզի գործարար կանանց մեծարման երեկո
3. Ազգային գրադարանային շաբաթին և գրադարանային «Վերնատուն» լրատուի երկամյա տարելիցին նվիրված միջոցառում
4. Ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների հավաք
5. Երաժշտական և արվեստի դպրոցների փառատոն-համերգ
6. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Կեցցեն աշխարհի մանուկները» պետական միջոցառում
7. Ազգագրական երգի-պարի համույթների մրցույթ-փառատոն
8. ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված տոնական մեծ հանդիսություն, սպորտային խաղեր և շքերթ
9. Մարզի ուրախների և հնարամիտների ակումբի մրցույթ
10. Մարզի ստեղծագործող տարեցների հավաք և մրցույթ-փառատոն
11. «Բերքի տոն» տոնախմբություն
12. Մարզի մտավորականների հավաք
13. Տարվա լավագույնը ճանաչված մշակույթի գործիչների և մարզիկների մեծարման երեկո
14. Տարեմուտի երեկո
1914.0
ՀՀ Շիրակի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. «Շիրակի ձմեռ» միջոցառում
2. «Կին, մշակույթ, խաղաղություն» միջոցառում
3. Մայրության և գեղեցկության միամսյակ
4. «Ես մի ծիլն եմ քո հողի» մանկական փառատոն
5. Երգչախմբային դասական երաժշտության փառատոն
6. «Շիրակի ամառ» միջոցառում
7. «Շիրակ-Լոռի-Ջավախք» միջոցառում
8. «Շիրակ-Երևան» միջոցառում
9. Իսահակյանական շաբաթ
10. Բերքի տոն
11. «Ռեքվիեմ» միջոցառում
2287.0
ՀՀ Սյունիքի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. «Սյունիք-2002» մարզային փառատոն
2. «Ուսանողական ամառ» միջոցառում
3. Բերքի տոն
4. «Գորիսյան օրեր» տոնակատարություն
5. «Արևիք-Մեղրի» տոնակատարություն
6. «Ոսկե աշուն-2002» միջոցառում
7. «Սյունիքի օրեր» միջոցառում
6760. 0
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. «Ուրախ ղողանջներ» փառատոն
2. «Մայր իմ սիրասուն» միջոցառում
3. Մայրության և գեղեցկության տոն
4. Հիշատակի օր
5. Թատերական ստուգատես
6. Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում
7. Մանկության տոն
8. «Կին, մշակույթ, խաղաղություն» փառատոն
9. Հանրապետության տոն
10. Վարդավառ
11. Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում
12. ՀՀ անկախության տոն
13. Բերքի տոն
14. Մրցույթ-փառատոն՝ «Հայկական ժողովրդական նվագարաններ»
15. Պարային համույթների մրցույթ
16. Երաժշտական կրթօջախի 45-ամյակին նվիրված տոնակատարություն
17. Նկարիչների հաշվետու ցուցահանդես
18. Արցախի և պոեզիայի տոն
19. Մարզի երաժշտական համույթների ելույթը հանրապետական փառատոնում
20. Պարային համույթների մասնակցությունը հանրապետական փառատոնին
3520.0
ՀՀ Տավուշի մարզպետարան Ընդամենը
այդ թվում՝
1. «Գարուն» երիտասարդական փառատոն
2. «Տավուշի շնորհալիներ» գեղարվեստական ինքնագործունեության ստուգատես՝ մարզի հանրակրթական դպրոցների միջև
3. «Շուշի-10» հոբելյանական միջոցառում
4. «Տավուշյան վարդավառ» մշակութային-ծիսական տոնահանդես
5. «Արևի երկիր» ժողովրդական տոնախմբություն
6. «Ավագ Պետրոսյան - 90» հոբելյանական միջոցառում
7. «Երգի և բերքի տոն» մարզային ավանդական տոնախմբություն
8. «Արվեստի քաղաք» միջոցառում
9. Գեղարվեստի և արվեստի դպրոցների աշակերտների աշխատանքների ցուցահանդես՝ «Իմ հայրենիքը»
10. Գեղանկարի սիմպոզիում՝ «Սիրուն սարեր»՝ մարզի պրոֆեսիոնալ գեղանկարիչների մասնակցությամբ
11. Հեղինակային երգի փառատոն՝ «Տավուշի գուսան»
12. Փառատոն՝ «Իմ արվեստը՝ իմ ժողովրդին»՝ մարզի երաժշտական դպրոցների լավագույն սաների մասնակցությամբ
3150.0
 Ընդամենը   25130.4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան