Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2002-03.04.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, այդ բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսԻ 26
Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան