Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 912-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր».

բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.

 

«10.

Գեղարքունիքի մարզպետարան «Գավառ մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք)

5663

11.

Արմավիրի մարզպետարան «Վաղարշապատի պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (Սպանդարյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկ)

1050»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան