Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  20 մարտի 2023 թվականի

 թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից 25.01.2023 թվականի թիվ 13-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությամբ» (այսուհետ` Ընթացիկ եզրակացություն) արձանագրվել է անհամապատասխանություն՝ կապված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման բանաձևի կիրառման հետ։

ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում)` հաստատված կարգով սահմանվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը, որում կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք է հանդիսանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները։

Ըստ արձանագրված անհամապատասխանության՝ հաշվարկները իրականացնելիս պետք է կիրառվեր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը՝ կիրառելով որոշմամբ սահմանված գործակիցները (2022 թվականի համար՝ 68000 դրամը, 01․01․2023 թվականից սկսված՝ 75000 դրամը)։ Միաժամանակ, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված է, որ Նվազագույն ամսական աշխատավարձի գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները։

Ելնելով անհրաժեշտությունից՝ բանաձևի պահանջները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելու նպատակով նախարարությունը կայացրել է որոշում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ տալ պարզաբանում վերոգրյալ հարցի վերաբերյալ:

Մասնավորապես.

ՀՀ կառավարության N 968 որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները, չի ներառում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները։

Այսինքն, ՀՀ կառավարության N 968 որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափին պետք է ավելացվեն աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները, որի նկատմամբ կկիրառվեն Որոշմամբ սահմանված գործակիցները։

Միևնույն ժամանակ, սույն պարզաբանումը կիրառելի է նաև 2021 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված այն կարգերի համար, որոնցում ֆինանսավորման բանաձևերի հաշվարկման հիմքում դրված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը (օրինակ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 07.12.2022 թվականի N 79-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները, 02.03.2023 թվականի N 16-Ն հրամանով հաստատված մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգը և այլն)։

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ`

Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2023 թվական: