Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2002-26.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.790
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1087-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ՝ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքի տպագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1087-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ՝ համալիր) կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված՝ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք է ընդունվում սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը: Ընդ որում, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն կիրառող անձանց մոտ նշված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:

2. Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքի (այսուհետ՝ տեղեկանք) ձևերը «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) են տրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից: Տեղեկանքները համարակալվում են հերթական համարներով: Տեղեկանքի ձևերը տրամադրվում են առանց լրացման՝ յուրաքանչյուր համարի տեղեկանքից՝ 3 օրինակ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկանքի ձևերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր։ Դրանք հաշվառվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Տեղեկանքի ձևեր ստանալու համար հիմնադրամը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Վերջինս դիմումի ստացմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անհրաժեշտ քանակությամբ տեղեկանքներ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև տեղեկանքների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տրամադրում է տեղեկություններ տվյալ ամսում տրամադրված տեղեկանքների քանակի և դրանց համարների մասին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ստացված տեղեկությունները հաղորդում է հիմնադրամն սպասարկող տարածքային հարկային մարմնին՝ ոչ ուշ, քան տեղեկությունների ստացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հիմնադրամի կողմից իրականացված յուրաքանչյուր գործարքի (ձեռքբերման) համար լրացվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքը լրացվում է 3 օրինակից: Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Լրացված հաշվարկային փաստաթղթի մեկ օրինակը տրվում է գնորդին, իսկ մեկ օրինակը ներկայացվում է հիմնա-դրամն սպասարկող տարածքային հարկային մարմին: Տեղեկանքի երրորդ օրինակը պահվում է հիմնադրամում: Տեղեկանքի սխալ լրացման դեպքում հիմնադրամի կողմից դրա 3 օրինակն էլ ճանաչվում են անվավեր՝ համապատասխան նշում կատարելով դրանց վրա:

6. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը համապատասխան տարածքային հարկային մարմին ներկայացնել տեղեկանքների օգտագործման մասին հաշվետվություն: Այն ներկայացվում է սույն կարգի N 2 հավելվածում ներկայացված ձևով: Տեղեկանքների օգտագործման մասին հաշվետվությանը կցվում են հիմնադրամի կողմից հաշվետու ամսում դուրս գրված տեղեկանքների մեկական օրինակները, ինչպես նաև անվավեր ճանաչված տեղեկանքները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգի

                                                        

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _________

 

___ ________________ 200 թ.

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ՝ համալիր) կառուցման ու համալիրի գործունեության իրականացման համար

 

.............…………………...................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

գրանցված..……………................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեն, ՀՎՀՀ-ը)

 

............................……………..........................................………......................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային

փաստաթղթերը)

 

ձեռք է բերում .............................................................................................................................

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

...................................…………........................................................................................................

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

.........................................................................................................................................................

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ԼԻԱԶՈՐ ԱՆՁ

 

............................................................

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ. (դրոշմակնիք)

                                                              

 

Հավելված N 2

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգի

                                                      

Ձև

 

..................................տարածքային

հարկային տեսչություն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող տեղեկանքների օգտագործման մասին

 

Հաշվետու ժամանակաշրջանը
Տեղեկանքի ձևերի թվի մնացորդը` 200 թ.____ __-ի դրությամբ
Հաշվետու ժամանակաշրջանում`

ստացված տեղեկանքների թիվը

օգտագործված տեղեկանքների թիվը

անվավեր ճանաչված տեղեկանքների թիվը

Տեղեկանքի ձևերի թվի մնացորդը` 200 թ.____ __-ի դրությամբ

 

Կից ներկայացվում են օգտագործված և անվավեր ճանաչված տեղեկանքները:

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ԼԻԱԶՈՐ ԱՆՁ

 

............................................................

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ. (դրոշմակնիք)