«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 1932-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության ու վարձատրության համակարգի մասին զեկույց և հիմնավորված եզրակացություն` ելնելով աշխատանքի շուկայի, ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների, վերլուծության արդյունքներից:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել համապատասխան մարմինների աշխատակազմերի աշխատողների, ըստ մասնագիտությունների, թվի և աշխատավարձերի մասին տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) ըստ ներկայացված տեղեկատվության` մինչև 2003 թվականի մարտի 1-ը որոշել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմինների աշխատակազմերի աշխատողների գերիշխող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձի չափը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիր:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին սկսած 2003 թվականից` յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական համակարգի ստեղծման ծրագրով հաստատված ձևերին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2013, N 518-Ն | 08.06.2013, N 1932-Ն | |
27.03.2008, N 298-Ն | 24.04.2008, N 1932-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|