«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1197-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության՝ Երևանի Կորյունի 21 հասցեում գտնվող 1614,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 74861715 դրամ.
գ) մրցույթի պայման սահմանել գույքի համար առաջարկվող գինը:
1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
բ) սույն որոշման 1.1-ին կետում նշված շենքից «Հայավտոճան» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքը 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել այդ ընկերությանը.
գ) թույլատրել սույն որոշման 1.1-ին կետում նշված շենքի վարձակալներին զբաղեցնել վարձակալված տարածքները՝ մինչև վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտը:
1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինության՝ Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի շենքն ու շինությունները (այսուհետ՝ գույք) 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, և շենքի տակ գտնվող հողատարածքը՝ կադաստրային արժեքով, վաճառել վարձակալ «Կինոթատրոն «Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ)։
2.2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը.
բ) 10 տարի ժամկետով պահպանել կինոթատրոնի ներկայիս պրոֆիլը.
գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության՝ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 427,15 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 1144300 դրամ:
3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ «Արագած» ճամբարի գույքը (Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 9315035 դրամ:
4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ 671,98 քառ. մետր ընդհանուր մակերեսով Ծաղկաձորի հանգստյան տան շենքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 150 տոկոսի չափով՝ 4657455 դրամ:
5.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Ծաղկաձորի պանսիոնատի գույքը (նախկինում՝ «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության Վ. Տերեշկովայի անվան ճամբար, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 12312500 դրամ:
6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Նաիրի Զարյան 22ա հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 372,3 քառ. մետր տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
7.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 2444200 դրամ:
7.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|