Basic information
Number
N 804-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.10.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
01.10.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.10.2010
Effective date
02.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2010 թվականի N 804-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 1-3-ը գործուղել Կրասնոյարսկ (Ռուսաստանի Դաշնություն)` «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ» ծրագրի միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Սիբիրի և Հեռավոր արևելքի դաշնային օկրուգների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Հ. Հակոբյանի և Ս. Պետրոսյանի՝ Կրասնոյարսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի և Ս. Պետրոսյանի՝ Կրասնոյարսկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կրասնոյարսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation