Գլխավոր տեղեկություն
Համար
N 1211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2002-03.02.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.876
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1211-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԹՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակը գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու շրջակա միջավայրի օբյեկտների քիմիական ախտոտվածության և բնակչության առողջության վրա այդ ազդակների փոխազդեցության  ու առողջացման համալիր մեթոդների մշակումն է.

բ) «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերք, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում՝ դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում՝ քիմիական նյութերի մնացորդային քանակության որոշում,

զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների, թունաբանական փորձագիտական հետազոտություններ,

բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ,

դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ,

մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ,

պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն,

բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ), հանքային պարարտանյութերի փորձագիտական հետազոտություններ.

գ) մինչև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

3. «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության՝ պետական  սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց  օգտագործման իրավունքով ամրացնել «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

6. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.12.2006, N 1880-Ն 03.02.2007, N 1211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան