«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1740-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Ոստիկանությունում ծառայության անցած (ուսանելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված) և ոստիկանության գլխավոր, ավագ ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում ոստիկանությունում զինվորական հաշվառման:
3. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում նշանակված, ուսանելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանը, իսկ կրտսեր խմբի պաշտոնում նշանակված ոստիկանության ծառայողին՝ համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի հրամանը:
4. Ոստիկանության համապատասխան կադրային մարմինները քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու, ուսանելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանների արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ են ներկայացնում միջնորդություն՝ նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:
Միջնորդության հետ ներկայացվում են՝
ա) ծառայության նշանակվելու կամ ուսանելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանից քաղվածք.
բ) գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված, ուսանելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ծառայողների համար՝ անվանական ցուցակ (N 1 ձևը կցվում է).
գ) զինվորական գրքույկ.
դ) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար՝ զորակոչային կցագրման վկայական:
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու վերաբերյալ: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում՝ հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, իսկ զինվորական գրքույկը փոխանցվում է ոստիկանության համապատասխան կադրային մարմին, որտեղ այն պահվում է ծառայողի անձնական գործում՝ ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Ոստիկանությունում ծառայությունից և ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատված անձի զինվորական գրքույկը (զորակոչային կցագրման վկայականը), զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային մարմնի կողմից համապատասխան տեղեկանքով (N 2 ձևը կցվում է) ուղարկվում է այն զինվորական կոմիսարիատը, որտեղից ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
_______________ զինվորական կոմիսարիատում զինվորական հաշվառումից հանվելու ենթակա՝ ոստիկանությունում ծառայության ընդունված պահեստազորի զինծառայողների
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը
|
Ծննդյան |
Պահեստազորի |
Զինվորա- |
Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել, |
Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստաթղթերը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ոստիկանությունում ծառայությունից ազատված զինապարտի մասին
Տրվում է _________________________________________________________ (կոչումը) _______________________________________________________________, (անունը, հայրանունը, ազգանունը)
ծնված՝ 19 _____ թ., առ այն, որ նա հաշվառման մեջ է գտնվել
ՀՀ ոստիկանությունում___ ____19___թվականից մինչև___ _____ 20___թվականը:
Ազատված է _____ _______ 20_____թվականի N ________ հրամանով:
Բնակության վայրը ___________________________________________________
Առդիր՝ զինգրքույկ___________________________________________________
Ստորաբաժանման ղեկավար __________________ __________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.09.2005, N 1489-Ն | 06.10.2005, N 1740-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|