Գլխավոր տեղեկություն
Համար
N 1738-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2003-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106) Հոդ.1204
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1738-Ն

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը նվիրատվության ձևով ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

4. «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

5. Սահմանել, որ`

ա) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

«Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող` մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումն է, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական, բժշկական վերականգնման աշխատանքների իրականացումը, սննդով, հագուստով և կենցաղային այլ անհրաժեշտ իրերով ապահովումը, ուսուցման ու բժշկական օգնության կազմակերպումը.

բ) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

6. «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2019, N 1507-Ն 01.12.2019, N 1738-Ն
20.05.2010, N 730-Ն 01.09.2010, N 1738-Ն
01.03.2007, N 233-Ն 29.03.2007, N 1738-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան